Մակրոնի ելույթը ցույց տվեց, որ Ֆրանսիան ավելի շատ մտածում է պատերազմի մասին. Պեսկով

Լուրեր

09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը չափազանց հակասական էր, այն ցույց տվեց, որ Փարիզն ավելի շատ պատերազմի մասին է մտածում, քան խաղաղության։ ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ելույթն առճակատման էր տանում։ Այն դժվար թե կարելի է ընկալել որպես խաղաղության մասին մտածող պետության ղեկավարի ելույթ: Ասվածից կարելի է եզրակացնել, որ Ֆրանսիան ավելի շատ մտածում է պատերազմի, պատերազմը շարունակելու մասին»,- ասել է Պեսկովը։

Բացի այդ, նա նշել է, թե ռուսական սպառնալիքի մասին Մակրոնի ելույթը բազմաթիվ անճշտություններ է պարունակում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ընդլայնվող ռազմական ներուժի գործոնը չնշելը։

«Նախագահի հանդեպ ունեցած ամբողջ հարգանքով հանդերձ՝ կարելի է ասել, որ դիվանագիտական ​​առումով այնտեղ շատ անճշտություններ կան։ Այստեղ ասվում է, որ Ռուսաստանը դարձել է գրեթե թշնամի, Ֆրանսիայի հակառակորդը, բայց ոչինչ չի ասվում այն ​​մասին, թե ինչպես է ՆԱՏՕ-ի ռազմական կառույցն անընդհատ սողոսկել, նույնիսկ թռիչքներով առաջ շարժվել դեպի ռուսական սահմանները։ Պարոն նախագահը ոչինչ չի ասել այս մասին և չի նշել Ռուսաստանի օրինական մտահոգություններն ու մտավախությունները, Ռուսաստանի կողմից պատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ Ֆրանսիայի ղեկավարի ելույթն անվանելով «ծայրահեղ առճակատման տանող»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի