Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար. Մակրոնը ուղերձ է հղել ազգին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով, որտեղ հայտարարել է, որ Ռուսաստանը դարձել է ամբողջ Եվրոպայի համար սպառնալիք։

Մակրոնը սա բացատրել է «միջազգային իրավիճակով», որի համար ֆրանսիացիները «արդարացիորեն անհանգստացած են»: Նա նշել է, որ ԱՄՆ-ն «փոխել է իր դիրքորոշումը» Ուկրաինայում պատերազմի հարցում և պլանավորում է տուրքեր կիրառել Եվրոպական Միությունից եկող ապրանքների նկատմամբ:

«Մենք մտնում ենք նոր դարաշրջան»,- հայտարարել է Մակրոնը: Նրա խոսքերով, Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմը վերածել է «գլոբալ հակամարտության»՝ օգտագործելով հյուսիսկորեացի զինվորներ և իրանական ռազմական տեխնիկա: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը բարձրացնում է իր ռազմական ներուժը։ Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ Եվրոպան պետք է պատրաստ լինի նրան, որ ԱՄՆ-ն «չի լինի մեր կողմից»:

«Ռուսաստանը դարձել է սպառնալիք Ֆրանսիայի և Եվրոպայի համար։ Սկզբունքային իրավիճակը, որ ես նկարագրում եմ, հենց այդպիսին է, և մենք պետք է նրա հետ գործ ունենանք։ Խաղաղության հնարավոր չէ հասնել Ուկրաինայի կապիտուլյացիայի միջոցով։ Մենք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը սկսել է ներխուժումը Ուկրաինա 2014 թվականին։ Մենք համաձայնության եկանք հրադադարի մասին Մինսկում»,— ասել է Մակրոնը։

Մակրոնի խոսքերով՝ Ուկրաինայում խաղաղության հաստատումը «կարող է պահանջել եվրոպական ուժերի տեղակայում այդ երկրում»։ Նա վերահաստատել է իր պատրաստակամությունը ապագայում Ուկրաինա ֆրանսիական խաղաղապահներ ուղարկելու հարցում։ Նրա խոսքով՝ այն երկրների շտաբների ղեկավարները, որոնք ցանկանում են ստանձնել այս հարցում պատասխանատվություն, հաջորդ շաբաթ կհանդիպեն Փարիզում։

«Ես ուզում եմ հավատալ, որ Միացյալ Նահանգները մեր կողքին են, բայց մենք պետք է պատրաստ լինենք, եթե դա այդպես չլինի»,— նշել է նա՝ կոչ անելով ավելացնել ներդրումները պաշտպանության ոլորտում։

Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի շահերից է աշխատանքը եվրոպացի դաշնակիցների հետ։ Հաջորդ շաբաթ նա կհրավիրի պետությունների ղեկավարներին, որոնք ցանկանում են մասնակցել «բազմապայման խաղաղության» ստեղծմանը։ Այս պլանը Ֆրանսիան պատրաստել է Ուկրաինայի և այլ եվրոպացի գործընկերների հետ, նշել է նախագահը:

«Անկախ նրանից՝ Ուկրաինայում արագ կհասնենք խաղաղության, թե՝ ոչ, եվրոպական պետությունները պետք է կարողանան ավելի լավ պաշտպանել իրենց։ Մենք պետք է ուժեղացնենք մեր պաշտպանության հնարավորությունները։ Այս առումով մենք մնում ենք նվիրված ՆԱՏՕ-ին, բայց պետք է ամրապնդենք մեր անկախությունը։ Եվրոպայի ապագան չպետք է որոշվի Վաշինգտոնում և Մոսկվայում»,— ասել է Մակրոնը։

Մակրոնը նաև նշել է, որ որոշել է «եվրոպացի դաշնակիցների հետ քննարկում սկսել միջուկային զսպման վերաբերյալ»։ «Ինչ էլ պատահի, որոշումը միշտ լինելու է և կմնա նախագահի, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ձեռքում»,— ասել է Մակրոնը։

«Մենք Եվրոպայում ամենաարդյունավետ բանակն ունենք,  և մենք ունենք միջուկային զսպման հնարավորություններ։ Դա մեզ պաշտպանում է շատ ավելի լավ, քան մեր հարևաններին»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։