Թրամփը պատրաստվում է 240,000 ուկրաինացի փախստականների զրկել իրավական կարգավիճակից․ Reuters

Լուրեր

09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հետ կանչել 2022 թվականից հետո երկիր ժամանած շուրջ 240 հազար ուկրաինացի փախստականների իրավական կարգավիճակը։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Որոշումը, ըստ Reuters-ի աղբյուրների, սպասվում է ապրիլին, և դա կարող է հանգեցնել ուկրաինացիների արագացված արտաքսմանը։

Ուկրաինացի փախստականների համար ծրագրերի չեղարկումը սկսել է նախապատրաստվել դեռևս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Թրամփի հրապարակային վեճից առաջ։

Լրատվամիջոցի աղբյուրներն այդ քայլն անվանում են Թրամփի վարչակազմի ավելի լայն ջանքերի մի մասը՝ զրկելու շուրջ 1,8 միլիոն միգրանտների օրինական կարգավիճակից, որոնք մուտք են գործել երկիր նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից նախաձեռնված մարդասիրական ապաստան տրամադրելու ծրագրերի շրջանակում:

Նույն նախաձեռնության շրջանակում Թրամփի վարչակազմը նաև նախատեսում է մարտի սկզբին չեղարկել հումանիտար հիմքերը մոտ 530,000 կուբացիների, հաիթցիների, նիկարագուացիների և վենեսուելացիների համար։

ԱՄՆ Ներքին անվտանգության դեպարտամենտի խոսնակ Տրիսիա Մաքլաֆլինը հայտնել է, որ գործակալությունը մեկնաբանություններ չունի: Սպիտակ տունը և Ուկրաինայի դեսպանատունը չեն պատասխանել մեկնաբանությունների խնդրանքներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի