Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի` ԱՄՆ մեկնելու ինքնաթիռի տոմսի արժեքին, լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ավինյանը չէր կարող չնկատել, որ ինքը գտնվում է բիզնես դասում, որն արդեն իսկ թանկ է. «Դա կոչվում է բյուջեի վատնում, ինչի հիման վրա ավագանին կարող է իմփիչմենթի ենթարկել քաղաքապետին»։ …

