Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին և մյուս հայ գերիներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան այցելել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ բանտարկյալներին։ Հաղորդվում է, որ օմբուդսմենի և Խոշտանգումների դեմ պայքարի ազգային կանխարգելիչ խմբի անդամների մասնակցությամբ հերթական այցն է իրականացվել Պետական անվտանգության ծառայության ժամանակավոր պահման վայրեր և քննչական մեկուսարան։

Ըստ ադրբեջանական կողմի՝ հայերից շատերին, այդ թվում՝ Սրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին ու մյուսներին օմբուդսմենն անհատապես է հանդիպել։

Նշվում է, թե ընդունելության ընթացքում լսվել են այդ անձանց դիմումները, տեղում ուսումնասիրվել նրանց իրավունքների ապահովման վիճակը։ Այցի ընթացքում Խոշտանգումների դեմ պայքարի ազգային կանխարգելիչ խմբի բժիշկ անդամը զննել է մի քանի անձանց, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին և Բակո Սահակյանին։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ նրանք, իբր, նշել են, թե «իրենց նկատմամբ մարդկային վերաբերմուն է դրսևորվել ձերբակալումից հետո, չեն ենթարկվել խտրականության կամ դաժան վերաբերմունքի, ապահովվել են կալանավորման և բժշկական սպասարկման նորմալ պայմաններով և մի քանի անգամ ընդունվել են օմբուդսմենի ու ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի