Ղազախստանի և Ռուսաստանի Դաշնության դատախազության և այլ համապատասխան կառույցների հետ համատեղ կատարվում են քննչական գործողություններ՝ Ադրբեջանական ավիաուղիների օդանավի կործանման իրական պատճառները պարզելու ուղղությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը գլխավոր դատախազության կոլեգիայի այսօրվա նիստում։ Նա նշել է, որ կարճ ժամանակում կոնկրետ արդյունքներ կստացվեն։ Քյամրան Ալիևը հավելել է, որ երկրի …

