Թրամփի և Էրդողանի խորհրդականները հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
Քաղաքականություն
06.03.2025 | 16:50
Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի հետ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև արդի գլոբալ և տարածաշրջանային հարցեր։
Զրույցից այլ մանրամասներ չեն ներկայացվում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի