Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի շրջանային դատարան, որտեղ վերսկսվել են լսումները երեք գործերով՝ կաշառակերություն, խարդախություն և հանրային վստահության խախտում, հաղորդում է Channel 12-ը։ Դրանք դատարանում լսվում են 2024 թվականի դեկտեմբերի 10-ից։ Մեղադրանքները վարչապետին առաջադրվել են 2019 թվականին։ Դատական նիստերը, որոնց ընթացքում Բենիամին Նեթանյահուն պետք է ցուցմունք տա, սկսվել են մեկամսյա ընդմիջումից հետո։ …

