Լավրովը Մակրոնի միջուկային հռետորաբանությունը ՌԴ-ի համար սպառնալիք է անվանել

Լուրեր

08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է Ռուսաստանի համար, փոխանցում է  Ինտեֆաքսը։

«Իհարկե, դա սպառնալիք է Ռուսաստանի հասցեին։ Եթե նա մեզ սպառնալիք է համարում, հրավիրում է եվրոպական երկրների և Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբների պետերի նիստ, ասում է, որ անհրաժեշտ է միջուկային զենք կիրառել, պատրաստվում է միջուկային զենքի կիրառման Ռուսաստանի դեմ, իհարկե, դա սպառնալիք է»,- ասել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ Մակրոնը «պարբերաբար հայտարարում է, որ կզանգահարի ՌԴ նախագահ Պուտինին և անպայման կխոսի նրա հետ։

«Նման հնարավորություններ կան, ոչ ոք չի արգելում, հակառակը, նախագահը մշտապես ընդգծում է իր բաց լինելը բոլոր գործընկերների հետ շփումների համար»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ նախօրեին ժողովրդին ուղղված ուղերձում Մակրոնը նշել է, որ քննարկում կսկսի, թե ինչպես կարող է Ֆրանսիան պաշտպանել իր եվրոպացի դաշնակիցներին միջուկային զենքով՝ հավելելով, որ Փարիզը կպահպանի իր միջուկային զենքի վերահսկողությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի