Բաքվում ընթացող շինծու գործերով դատական նիստին Դավիթ Մանուկյանն ու Դավիթ Ալլահվերդյանը հայտարարություններ են արել

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում զինվորական դատարանում ընթացող Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների դեմ շարունակվող շինծու գործերով դատավարության ընթացքում ԱՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը հայտարարություններ է արել։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա, իբր, ընդունել է «մեղքը»՝ նշելով, որ եղել է զինվորական, ծառայել է Հայաստանում, ինչպես նաև կռվել է Ադրբեջանի դեմ հայկական բանակի կազմում՝ Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ։

Մանուկյանը հայտնել է, որ իր մոտ եղած հրազենը, որը հայտնաբերվել է իր տանը, հաշվառված է ՀՀ ոստիկանության բաժնում։ Նա նաև նշել է, որ իր մեքենան 44-օրյա պատերազմի ժամանակ խոցվել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքից, ինչի հետևանքով իր վարորդը վիրավորվել է, իսկ ինքը չի վնասվել, քանի որ մեքենայից հեռու է եղել։

Դավիթ Ալլահվերդյանն էլ հայտարարել է, թե նախաքննության ընթացքում պատասխանել է բոլոր հարցերին։

«Իմ նկատմամբ վերաբերմունքը եղել է մարդասիրական, և դրա համար ես շնորհակալ եմ։ Այժմ ես պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին»,- ըստ ադրբեջանական աղբյուրների՝ ասել է Ալլահվերդյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի