Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանի մերձակայքում կործանված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի օդանավը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Այս մասին Reuters-ին հայտնել են հետաքննությանը տեղյակ ադրբեջանական չորս աղբյուրներ։ Աղբյուրներից մեկը Reuters-ին հայտնել է՝ նախնական արդյունքները ցույց են տվել, որ օդանավը խոցվել է ռուսական Pantsir-S հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, և նրա հաղորդակցությունը կաթվածահար է եղել Գրոզնիին մոտենալու ժամանակ։ …

