Ադրբեջանը բանտարկված լրագրողների թվով երկրորդն է Եվրոպայում․ առաջատարը Բելառուսն է

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի խորհրդի Լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության պլատֆորմը հրապարակել է «2024. Պայքար քաղաքական ճնշման, ապատեղեկատվության և ԶԼՄ-ների անկախության էրոզիայի դեմ» զեկույցը, որում ասվում է, որ Ադրբեջանը բանտարկված լրագրողների թվով Եվրոպայում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ Բելառուսից հետո, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Եվրոպայում բանտարկված է եղել 159 լրագրող։ Բանտարկված լրագրողներից 44-ը Բելառուսում են, 30-ը՝ Ադրբեջանում, 29-ը՝ Ռուսաստանում (28-ը՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքներում), 27-ը՝ Թուրքիայում, մեկը՝ Վրաստանում։

Զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանում «Զանգվածային լրատվության մասին» օրենքը շարունակում է խեղդել մամուլի ազատությունը և շտապ վերանայման կարիք ունի։ Հաղորդվում է, որ լրագրողների անվտանգությանը և աղբյուրների գաղտնիությանը ևս մեկ լուրջ սպառնալիք են լրտեսող ծրագրերը։ Լրագրողների նկատմամբ հսկողությունը դարձել է համատարած։

Զեկույցի համաձայն՝ 2024 թվականին ուշադրության կենտրոնում են Վրաստանը, Իտալիան և Սլովակիան։ 2024 թվականին Վրաստանը Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրներից գրանցել է մամուլի ազատության մասին նախազգուշացումների ամենաբարձր աճը։ Անցյալ տարի երկրում տեղի ունեցած ընտրությունների և դրան հաջորդած բողոքի ակցիաների ժամանակ տասնյակ լրագրողներ ենթարկվել են բռնությունների։

Զեկույցում նշվում է նաև լրագրող ադրբեջանցի ընդդիմադիր Աֆղան Սադիգովի ձերբակալությունը 2024 թվականի նոյեմբերին և նրան Ադրբեջանին արտահանձնելու որոշումը։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի նոյեմբերից Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով կալանավորվել են շուրջ 30 լրագրողներ և հասարակական ակտիվիստներ։ Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղքը և իր ձերբակալությունը կապում է մասնագիտական ​​գործունեության ու քաղաքական պատվերների հետ։

Ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների՝ երկրում 331 քաղբանտարկյալ կա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի