Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ներառական և կայուն զարգացման արդի և նոր ի հայտ եկող քաղաքականության հարցերը» խորագրով բանավեճին

Լուրեր

08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
Բոլորը

Ապրիլի 21-ին Բանգկոկում ընթացող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ներառական և կայուն զարգացման արդի և նոր ի հայտ եկող քաղաքականության հարցերը» խորագրով ընդհանուր բանավեճին․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման ուղղությամբ գրանցված առաջընթացի, առկա մարտահրավերների և հետագա քայլերի վերաբերյալ մտքերի փոխանակման համար։

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և UNESCAP-ի միջև ձևավորված համագործակցությունը կանաչ տնտեսության խթանման, շրջակա միջավայրի պահպանության, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև փոխկապակցվածության ոլորտներում։

Անդրադառնալով կլիմայի փոփոխության նկատմամբ երկրների խոցելիության նվազեցմանն ուղղված միջազգային աջակցության կարևորությանը՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է դիմակայուն ենթակառուցվածքների կառուցման, նախազգուշացման և պատրաստվածության համակարգերի ներդրման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած կործանարար ջրհեղեղների հետևանքով պատճառված մարդկային կորուստները և նյութական վնասները։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն առանձնակի կարևորել է 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբազմազանության COP17 համաժողովի անցկացումը՝ որպես կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության հարցերում համագործակցության կարևոր հարթակ: Ընդգծվել է, որ Հայաստանը` որպես համաժողովը հյուրընկալող երկիր, որդեգրել է ներառական մոտեցում՝ ապահովելու քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և բոլոր այլ շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը։

Անդրադառնալով Հայաստանի կողմից որդեգրած խաղաղության օրակարգին՝ ԱԳ նախարարի տեղակալը մասնակիցներին ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը և ընդգծել դրա ներուժը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և խաղաղության ձևավորման կարևոր երաշխիք, ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: