Թեհրանը հայտնել է ԱՄՆ-Իրան հաջորդ բանակցությունների վայրի և քննարկվելիք հարցերի մասին

Լուրեր

09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
Բոլորը

ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Օմանում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ ընդգծելով, որ բանակցությունները կկենտրոնանան միջուկային հարցերի և պատժամիջոցների վերացման վրա, գրում է Mehr գործակալությունը։

«Մենք կարծում ենք, և սա փաստ է, որ բռնաճնշողական պատժամիջոցները որևէ հիմք չունեն»,- ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը՝ հավելելով, որ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ որևէ մտահոգություն չկա։

Բաղային նշել է, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները եղել են անհիմն, անօրինական և դաժան։ Նա հավելել է՝ Մասկատում կկայանա փորձագիտական ​​և տեխնիկական հանդիպում, ինչպես նաև «Ուիթկոֆ և Արաղչի» բարձր մակարդակի հանդիպում։

Անդրադառնալով չորեքշաբթի փորձագետների մակարդակով կայանալիք հանդիպմանը՝ Բաղային ասել է, որ այս հանդիպումը կենտրոնացած կլինի երկու կողմերի դիրքորոշումների մանրամասների վրա։

Իրանցի պաշտոնյան ասել է նաև, որ Չինաստանն ու Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու կարևոր անդամներ են և Իրանի կարևոր ընկերներն ու գործընկերները, և նրանք միշտ ներգրավված են քննարկումներում։

Հավելենք, որ ապրիլի 19-ին Հռոմում տեղի էր ունեցել Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը։ Իսկ ահա առաջին փուլի բանակցությունները տեղի էին ունեցել ապրիլի 12-ին Օմանում։ Հանդիպումներին իրանական կողմից մասնակցել են երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան կողմից՝ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի