Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում հարցաքննվել են նաև Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատական նիստը։ Շուրջ 15 անձի գործի քննության շրջանակում Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին տեղեկացվել է լրացուցիչ պետական պաշտպան նշանակելու մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բակո Սահակյանն առարկություն չի հայտնել նոր պաշտպանի հետ կապված։

Դատական նիստին ցուցմունքներ են տվել Արցախի ՊՆ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև մյուս գերիներից Գուրգեն Ստեփանյանը, Դավիթ Ալլահվերդյանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մատրոսյանը, Լևոն Բալայանը և Մադաթ Բաբայանը։

Գուրգեն Ստեփանյանը հայտարարել է, որ 2005-2007 թվականներին ծառայել է Հադրութում, իսկ 2023-ին տարվել է մարտական դիրք, իսկ «սեպտեմբերի 19-ին Ստեփանակերտի դիրքից հեռանալիս ճանապարհին հանդիպել են ադրբեջանցի զինվորներին և հանձնվել նրանց»։

Մելիքսեթ Փաշայանն էլ ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ գյուղի տղաների հետ որոշել են պաշտպանել իրենց դիրքերը և պահել են 3-4 շաբաթ։ Նա նաև ասել է, որ ձեռքի վիրավորում է ստացել 2023 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային ժամանակ, ինչից հետո ձերբակալվել է։

Հարցաքննվել է նաև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը, որը խոսել է Արցախի նախագահի պաշտոնում իր աշխատանքի մասին։

Այնուհետև սկսվել է դատական փաստաթղթերի վերանայման փուլը։ Մասնավորապես, գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը, պաշտպանելով պետական մեղադրանքը, ներկայացրել է փաստաթղթեր, որոնք, իբր, հաստատում են «Ղարաբաղի՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածք լինելը և Հայաստանի մտադրությունը՝ Ղարաբաղը միացնելու իր տարածքին»:

Գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով օգնական Տուգայ Ռահիմլին և պետական դատախազ Ֆուադ Մուսաևը փաստաթղթեր են ներկայացրել, իբր, մինչև 40 անօրինական զինված խմբավորումների ստեղծման, նպատակների, գործունեության և ղեկավարների վերաբերյալ, որոնք ստեղծվել են Հայաստանի կողմից և նրա ղեկավարությամբ գործել Հայկական ԽՍՀ տարածքում և Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում գտնվող Ղարաբաղում։

Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին հարցրել են հետազոտված փաստաթղթերի, մասնավորապես, «զինված կազմավորումների ղեկավարների և մասնակիցների նկատմամբ նրա վերաբերմունքի, Հայաստանի հետ կապերի, գործունեության, այդ կազմավորումներում նրա մասնակցության, Միացում ու Մեծն Հայաստանի գաղափարախոսությունների մասին»։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 10-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի