5 հոգով օրական 4000 դրամի հույսին. արցախցի ընտանիքը բնակարանի ու ապրուստի խնդիր ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
Բոլորը

44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ՝ Ղազանչեցոց եկեղեցու բակում արված հայտնի լուսանկարի երեխաներից երկուսը վերջին մեկ տարվա ընթացքում 4-րդ դպրոցն են փոխում։ Արցախից բռնի տեղահանվելուց հետո Սարգսյանների ընտանիքը հիմա էլ կարիքից դրդված է պարբերաբար տեղափոխվում Հայաստանի մի բնակավայրից մյուսը․ 5 հոգանոց ընտանիքն անելանելի վիճակում է հայտնվել։

Շուշիում բնակվող ընտանիքի համար 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո  դրամահավաք էր իրականացվել, որի շրջանակում առաջարկ էին ստացել տուն ունենալ Արցախում կամ Հայաստանում։ Ընտանիքն ընտրել էր հայրենի Արցախը։

Հերթական տեղահանությունից հետո ընտանիքը բժշկական ծառայություններին հասանելիությունից դրդված Երևանում է տեղավորվել, բայց ամիսներ անց հասկացել՝ ֆինանսապես չեն կարողանում հարմարվել մայրաքաղաքային գներին։

Արևիկը Factor TV-ին  ցույց է տալիս Տեղ գյուղում վարձակալած, այսպես ասած, տան լուսանկարները, ընդգծելով՝ այս պայմանների համար 80 հազար դրամ են վճարել։

Սարգսյանների ընտանիքը որոշել է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. 3 երեխա ունեցող արցախցի ընտանիքը բնակարանի ձեռքբերման առաջին փուլի շահառու էր, ուստի դիմեցին ծրագրի համար։ Արևիկի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այս պատասխանից անակնկալի են եկել, քանի որ երբևէ չեն իմացել ծրագրի մասին։ Ավելին, պարզ է դարձել, որ իրենք հարկադիր ցուցակում են։

Ստացվում է, որ ապրիլին կառավարության կողմից 40+10 հազարի ծրագրի դադարեցումից հետո ընտանիքը կարող է հայտնվել դրսում։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  ներկայացուցիչ Գայանե Ղարագյոզյանը FactorTV-ի հետ զրույցում հաստատեց՝ Սարգսյան ընտանիքին ոչ ճշգրիտ տեղեկատվություն է տրամադրվել. նրանք կարող են շահառու դառնալ։

Շահառու դառնալու համար կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ ԴԱՀԿԾ-ում վարույթ ունենալու հանգամանքը։ Ղարագյոզյանը բացասական պատասխան տվեց։ Տրամադրվող հավաստագրի գումարային չափը կախված է բնակավայրից․ այն կարող է տատանվել 3-5 մլն դրամի միջակայքում։

Իսկ ի՞նչ օժանդակություն կստանան Սարգսյանների ընտանիքն ու այլ արցախցիներ ապրիլից հետո։ Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին Կառավարությունը նեղացրեց 40+10 հազար դրամ օժանդակություն ստացող արցախցիների շրջանակը, իսկ գումարն էլ նվազեցրեց 10 հազարով։ Արդեն հուլիսից օժանդակությունը կկազմի ամսական 30 հազար դրամ, այն էլ կրկին Արցախից ոչ բոլոր տեղահանվածների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան