Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Փարիզում հանդիպել է MEDEF-ի ներկայացուցիչների հետ

Լուրեր

09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
Բոլորը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում (MEDEF) կազմակերպության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Տիգրան Խաչատրյանը մանրամասն անդրադարձ է կատարել ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական առաջնահերթություններին և այդ ուղղություններով գրանցած ցուցանիշներին, ինչպես նաև տնտեսության առանձին ոլորտներում տեղի ունեցող զարգացումներին։ Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող աշխատանքները։

Ընդգծելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ փոխվարչապետ Խաչատրյանը առաջնային է համարել ինչպես ՀՀ մասնավոր հատվածի, այնպես էլ պետական խոշոր ծրագրերի շրջանակներում ֆրանսիական ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը։ Տիգրան Խաչատրյանը վստահեցրել է, որ կառավարության կողմից գործադրվում են հետևողական ջանքեր՝ երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման, հայաստանյան ներդրումային միջավայրը ֆրանսիական ընկերություններին ավելի հասկանալի դարձնելու ուղղությամբ։

Հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչները, անդրադառնալով իրենց գործունեության հիմնական ուղղություններին, պատրաստակամություն են հայտնել իրենց փորձառությունն ու գիտելիքները ծառայեցնել Հայաստանում տարբեր ձևաչափերով ներդրումային նախաձեռնությունների իրականացմանը:

Փոխվարչապետը մանրամասն անդրադարձ է կատարել նաև կազմակերպության ներկայացուցիչների կողմից բարձրացված մի շարք հարցադրումների, ինչպես նաև՝ համագործակցության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ ներկայացված առաջարկություններին: Նախանշված գաղափարները առավել մանրամասն քննարկելու նպատակով կողմերը պայմանավորվել են առաջիկայում նախատեսել ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչներից բաղկացած առաքելության այց Հայաստան»,- ասված է հաղորդագրությունում։