Կոտայքի մարզի Ջրվեժի միջնակարգ դպրոցի երրորդ հարկի պատուհանից ընկած երեխային երեկ վիրահատել են, առողջական վիճակը բավարար է։ Տեղեկությունը Factor.am-ին հայտնեց դպրոցի վարչատնտեսական համակարգող Լիլիթ Վարդանյանը: «Վիրահատությունը լավ է անցել, երեկոյան ուշ արթնացել է նարկոզից։ Այսօր էլ խոսել ենք երեխայի հետ, ապաքինման փուլում է»,- ասաց դպրոցի աշխատակիցը։ Հիշեցնենք, Factor.am-ը գրել էր, որ Կոտայքի մարզի Ջրվեժի միջնակարգ …

