ՌԴ-ն կարող է պատասխան միջոցներ ձեռնարկել ԵՄ-ի ռազմականացման դեմ․ Պեսկով

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

Ռուսաստանից ԵՄ-ի ռազմականացմանը պատասխան քայլեր կպահանջվեն՝ անվտանգության ապահովման համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն է առաջանում՝ մեր անվտանգության ապահովման համար»,- ասել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ Մոսկվան ԵՄ-ի ռազմականացման հետ կապված սպառնալիքներ է տեսնում։

«Այս ամբողջ ռազմականացումը տեղի է ունենում հիմնականում Ռուսաստանի դեմ։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը հիմա շատ ակտիվ քննարկում է ռազմականացման թեման, մասնավորապես, պաշտպանական սեգմենտի զարգացումը։ Սրանք գործընթացներ են, որոնց մենք ուշադիր հետևում ենք, քանի որ Եվրամիությունը Ռուսաստանին համարում է իր գլխավոր հակառակորդ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը նաև խոսել է տնտեսականից ռազմական դաշինքի վերածվելու՝ Եվրամիության ծրագրերի և ուկրաինական կարգավորման հեռանկարների միջև անհամաձայնության մասին։

«Այնպիսի առճակատման հռետորաբանությունը և առճակատման ծրագրերը, որոնք մենք այժմ տեսնում ենք Բրյուսելում և եվրոպական մայրաքաղաքներում, իհարկե, լրջորեն հակասում են Ուկրաինայի շուրջ իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու տրամադրություններին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել ուժեղացնել դաշինքի պաշտպանությունը, որի համար նախատեսվում է մոբիլիզացնել 800 մլրդ եվրո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի