ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել 800 մլրդ-անոց պաշտպանական ծրագրի շուրջ՝ Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի նահանջի ֆոնին

Լուրեր

09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
Բոլորը

ԵՄ առաջնորդները համաձայնել են ուժեղացնել դաշինքի պաշտպանությունը նախօրեին Բրյուսելում կայացած ճգնաժամային գագաթնաժողովում։ Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վեճից հետո հավաքվելով Կիևի շուրջ՝ եվրոպական երկրները կանաչ լույս են տվել «Եվրոպան վերազինելու» ծրագրին՝ ընդդեմ Ռուսաստանի ընկալվող սպառնալիքի, գրում է France 24-ը։

«Մենք վճռականորեն շարժվում ենք դեպի ուժեղ և ավելի ինքնիշխան պաշտպանության Եվրոպա։ Մենք մեր խոսքերն ամրապնդում ենք գործով»,- բանակցություններից հետո լրագրողներին ասել է ԵՄ Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։

Առաջնորդները հավանություն են տվել Եվրահանձնաժողովի նպատակին՝ մոբիլիզացնել շուրջ 800 միլիարդ եվրո (860 միլիարդ դոլար) պաշտպանական ծախսերի համար՝ պարտավորվելով «հրատապ կարգով» ուսումնասիրել անդամներին ԵՄ-ի աջակցությամբ մինչև 150 միլիարդ եվրոյի վարկեր տրամադրելու առաջարկը:

Եվրոպական կառավարությունները ճնշման տակ են՝ ուժեղացնելու պաշտպանությունը, քանի որ Թրամփը հարց է տալիս՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի անվտանգության երաշխավորն է, պետք է շարունակի իր կենտրոնական դերը ՆԱՏՕ-ում: ԱՄՆ առաջնորդը հինգշաբթի հերթական անգամ կասկածի տակ է դրել այդ պարտավորությունը՝ հայտարարելով, որ իր դաշնակիցները «պետք է ավելի շատ վճարեն»։

ԵՄ առաջնորդները Բրյուսելում ողջունել են Ուկրաինայի նախագահ Զելենսկիին՝ ի նշան աջակցության Թրամփի հետ նրա վիճաբանությունից մեկ շաբաթ անց, որը հանգեցրեց նրան, որ Միացյալ Նահանգները դադարեցրեց ռազմական օգնությունն ու հետախուզական տեղեկատվության փոխանակումը Կիևի հետ:

Հայտարարելով, որ Ուկրաինան պետք է լիներ «ամենաուժեղ դիրքերում»՝ ապահովելու «արդար և երկարատև խաղաղություն», առաջնորդների հայտարարությունը կրկնում է «անվտանգության ամուր և վստահելի երաշխիքների» կոչերը՝ ապագա ռուսական ագրեսիան զսպելու համար:

Ուկրաինայի վերաբերյալ այս հայտարարությանն աջակցել են 27 պետություններից 26-ը՝ բացի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանից, որը Թրամփի վառ աջակիցներից է։ Ի դեպ, Սլովակիայի հետ փոխզիջում գտնվել է՝ գագաթնաժողովի եզրակացությունների տեքստում Ուկրաինայի տարածքով գազի տարանցման մասին կետ ավելացնելով։

Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինան պետք է անպայման մասնակցի իր ճակատագրի շուրջ բանակցություններին, և ցանկացած զինադադար պետք է հանգեցնի կայուն խաղաղության՝ Կիևի անվտանգության երաշխիքներով։

Հանդիպմանը նոր օգնության մասին լուրջ հայտարարություններ չեն եղել, և ԵՄ մի քանի երկրներ նշել են, որ Եվրոպան ներկայում բավականաչափ գումար է հատկացրել Կիևի կարիքները հոգալու համար՝ չնայած ԱՄՆ-ի օգնության սառեցմանը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի