ԹԻՀԿ-ը կրկին ահազանգում է Հատիս լեռան կառուցապատման ծրագրի անօրինականության մասին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը կրկին դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը՝ բարձրաձայնելով Հատիս լեռան վրա իրականացվող «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» կառուցման ծրագրի անօրինականության մասին։ Նախկինում ներկայացված դիտարկումներին ավելացվել են նոր փաստեր, որոնք մատնանշում են Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության թերությունները և ծրագրի փաստաթղթային անճշտությունները։

«Փետրվարի 6-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կայքում հրապարակվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից նախաձեռնված այս նախագծի ՇՄԱԳ հաշվետվությունը, իսկ փետրվարի 26-ին Կոտայքի մարզի մի շարք համայնքներում անցկացվել են հանրային լսումներ։

ԹԻՀԿ-ի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՇՄԱԳ հաշվետվությունը մի շարք առումներով թերի է և չի համապատասխանում ՀՀ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի պահանջներին։ Մասնավորապես՝

  • Չի ներկայացվել հիմնավորող որևէ ռազմավարական փաստաթուղթ, որը կվկայեր նախագծի տնտեսական կամ զբոսաշրջային նշանակության մասին։
  • Հաշվետվությունը կենտրոնանում է միայն շինարարության փուլում շրջակա միջավայրի վրա ազդեցության վրա՝ ամբողջությամբ շրջանցելով շահագործման փուլի հնարավոր հետևանքները։
  • Չի կատարվել այցելուների ակնկալվող մեծ հոսքերի և դրանց սոցիալ-տնտեսական ազդեցության պատշաճ գնահատում։
  • Չի ուսումնասիրվել Հատիս լեռան սեյսմիկ անվտանգությունը՝ հաշվի առնելով, որ այնտեղ նախատեսվում է տեղադրել մեծամասշտաբ կոնստրուկցիա։
  • Չի ներկայացվել բնապահպանական կառավարման պլան՝ նախատեսվող գործունեության ամբողջական ազդեցությունը կանխարգելելու կամ նվազեցնելու համար։

Ակնհայտ է, որ բնապահպանական փորձաքննությունը թերի փաթեթով է ընդունվել, ինչը խախտում է օրենքի պահանջները։

Հանրային լսումների ընթացքում ԹԻՀԿ-ի և գործընկեր կազմակերպությունների կողմից բարձրացված հարցերին ձեռնարկողն ու նախարարության ներկայացուցիչները սպառիչ պատասխաններ չեն տրամադրել։ Փոխարենը, փորձաքննության գործընթացում նախագծին ցուցաբերվել է ակնհայտ աջակցություն։

ԹԻՀԿ-ը պահանջում է, որպեսզի ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պատշաճ կերպով ուսումնասիրի ներկայացված դիտարկումները և ապահովի օրենքի գերակայությունը։ Հակառակ դեպքում, կստացվի, որ պետական մարմինները դիտավորյալ խախտում են օրենսդրական պահանջները՝ անտեսելով հասարակության շահերը և շրջակա միջավայրի պաշտպանության կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։