Ադրբեջանում տրանսպորտի հարցերին նվիրված հանդիպման ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի իրականացման հարցում Բաքվի առջև ծառացած դժվարությունների մասին։ «Մենք մեծ դիմադրության հանդիպեցինք, երբ ցանկանում էինք այն իրականացնել։ Հիմա ես կարող եմ ասել այդ մասին: Դրան հատկապես դեմ ր ԱՄՆ-ը։ Պատճառը դարձյալ նրանց հայանպաստ քաղաքականությունն էր, քանի որ կարծում էին, որ այս …

