Ալեն Սիմոնյանը Մարտի 8-ի առթիվ պարգևատրել է ԱԺ կին պատգամավորներին ու աշխատակիցներին
Հասարակություն
07.03.2025 | 17:47
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որով Մարտի 8-ի՝ կանանց միջազգային տոնի առթիվ խորհրդարանի կին պատգամավորներին ու իրագական սեռ աշխատողներին պարգևատրել է 70 հազար դրամի չափով։ Այս մասին Factor.am-ը տեղեկացավ Ազգային Ժողովի կայքից։
Սիմոյանը կարգադրությունը ստորագրել է մարտի 6-ին։ Խորհրդարանի խոսնակի կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին հանձնարարվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:
Մանյա Պողոսյան