Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սրտի սուր անբավարարությունից: Այս մասին ասվում է 88-ամյա քահանայապետի մահվան վերաբերյալ հրապարակված վկայականում, փոխանցում է Reuters գործակալությունը։ Վատիկանի բժիշկ Անդրեա Արկանջելին փաստաթղթում գրել է, որ Հռոմի պապը մահից առաջ կոմայի մեջ է ընկել երկուշաբթի վաղ առավոտյան: Այսօր ավելի վաղ Վատիկանը հայտնել էր Հռոմի պապի մահվան մասին։

