Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն X-ի իր էջում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Վեդիի ջրամբար այցելությունից համատեղ լուսանկար է հրապարակել։ «Վեդիի ամբարտակի կառուցումն ավելի քան 80%-ով ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից։ Ամբարտակի կառուցումը թույլ կտա ոռոգել 3200 հա գյուղատնտեսական նշանակության հողեր և ֆերմաներ։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի կայունության համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին»,- …