Այս պահին իմ ունեցած տեղեկություններով՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայկական արբանյակին առնչվող քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվածներ չկան, այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ 8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել։ «Դրա շրջանակներում 2022-ին ձեռք է բերվել արբանյակը և այդ բյուջեի շրջանակում կառուցվել է երկնային …

