Մոսկվան շահագրգռված է Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ ու կշարունակի զարգացնել հարաբերությունները Բաքվի ու Երևանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով տարածաշրջանում լարվածության սրման համար Ադրբեջանի և Հայաստանի կողմից միմյանց հասցեին հնչող մեղադրանքների մասին հարցը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռավոր տարաշրջան չէ։ …

