Ինչ է թաքնված Խաչատուր Սուքիասյանի բղավոցների տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հունից դուրս է գալիս ու կորցնում ինքնատիրապետումը, երբ դեռևս չէինք հասցրել հնչեցնել հարցը նախօրեին արված իր աղմկահարույց հայտարարության հետ կապված։ Սուքիասյանը նախօրեին հայտարարել էր, թե 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հարձակման ժամանակ Արցախում զոհեր չեն եղել, ապա ասել, թե 10 զոհ է եղել։

Այդ հարցազրույցից հետո Խաչատուր Սուքիասյանի անունից նրա օգնականն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածում, որտեղ նշվում է, որ պատգամավորը սխալվել է զոհերի թվի հարցում։

Անշուշտ, դրական է, որ պատգամավորը, գիտակցելով սխալը, օգնականի միջոցով տարածած հայտարարությամբ ներողություն է խնդրում։ Այնուհանդերձ, որոշ հարցեր մնում են չպարզաբանված։ Մասնավորապես, Սուքիասյանն իր հարցազրույցում պնդում է, որ 2023-ի սեպտեմբերին զոհ չի եղել, իսկ այդ մասին բարձրաձայնող լրագրողին անվանում է ստախոս։ 

Այսօր Սուքիասյանից փորձում էինք ճշտել, թե իր ներողությունը հարցազրույցում արված ո՞ր պնդմանն է առնչվում։ Եթե իշխանական պատգամավորը, այսպես ասած, սխալների ուղղում է անում ու փորձում հավաստիացնել, թե զոհերի թիվը սխալ է նշել, ապա ինչո՞ւ էր հարցազրույցում լրագրողին երեք անգամ ստախոս անվանում՝ նշելով, որ զոհեր չեն եղել։

Սուքիասյանն իր բղավոցներով փորձում էր լռեցնել մեր հարցերը՝ հընթացս հարվածելով միկրոֆոնին։

Անշուշտ, սա լրագրողների հետ շփումներում Խաչատուր Սուքիասյանի՝ ինքնատիրապետումը կորցնելու առաջին դեպքը չէ, սակայն որ նման պահվածք լինի, երբ անգամ հարցը դեռևս չի հնչել, մտորումների տեղիք է տալիս։ 

Եթե պատգամավորն իրոք շփոթվել էր և նրա ներողությունն անկեղծ էր, այլ ոչ թե ատելության խոսք տարածելու համար հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելուն ուղղված կանխարգելիչ քայլ, ապա ո՞րն էր պատճառը, որ նա լրագրողներին հանգիստ կերպով պարազաբանումեր ներկայացնելու փոխարեն՝ նախահարձակ եղավ։ Թե՞, այնուամենայնիվ, պատգամավորը գիտակցում է, որ իր ներողությունն արժանահավատ չէ և, հարձակումը լավագույն պաշտպանությունն է սկզբունքով, որոշել էր բղավոցներով լռեցնել լրագրողի հարցերը։ Ընդ որում, նկատենք, որ լրագրողներին պիտակավորող Սուքիասյանն այդպես էլ հարկ չհամարեց ներողություն խնդրել նաև 24news-ի լրագրողից, ում նախօրեին ստախոս էր անվանել, ապա հայտարարությամբ ընդունել, որ ինքն է սխալվել։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կարծում է, որ ՔՊ-ական պատգամավորը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի ատելության խոսք տարածելու համար։

Արդյո՞ք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգա Խաչատուր Սուքիասյանի հետևից։ Հարցը, իհարկե, հռետորական է։  

Վերջում հիշեցնենք, նաև՝ ի գիտություն Խաչատուր Սուքիասյանի, որ համաձայն ՀՀ Քննչական կոմիտեի տվյալների՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախը մեկօրյա ռազմական գործողությունների հետևանքով 223 զոհ է տվել, որոնցից 25-ը՝ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան