Թուրքիայում սկսվել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի կալանավորման դեմ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված 189 լրագրողների և ուսանողների դատավարությունը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ստամբուլում մեկնարկել է 189 անձի, այդ թվում՝ ուսանողների, լրագրողների և փաստաբանների զանգվածային դատավարությունը, որոնք բողոքում էին Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման և հետագա կալանավորման դեմ, հաղորդում է Turkish Minute-ը։

Իմամօղլուն, որը համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենաուժեղ քաղաքական մրցակիցը, կալանավորվել է մարտի 23-ին՝ կոռուպցիայի մեղադրանքով, սակայն շատ քննադատներ նրա կալանքը համարում են քաղաքական դրդապատճառներով։ Նրա ձերբակալությունը հանգեցրել էր լայնածավալ բողոքի ցույցերի, որոնք ամենամեծն էին Թուրքիայում 2013 թվականից ի վեր՝ սրելով ներքաղաքական լարվածությունը։ Ոստիկանությունն արագ էր արձագանքել՝ օգտագործելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ՝ ցրելու Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում ու երկրի այլ քաղաքներում բողոքի ակցիաների արգելքը անտեսող ցուցարարներին։ Ոստիկանությունը ձերբակալել է մոտ 2000 մարդու։

Ստամբուլի դատախազությունը հայտարարել է, որ բողոքի ցույցերի հետ կապված 20 քրեական հետաքննությունների շրջանակում ավելի քան 819 մարդ կկանգնի դատարանի առաջ։

Ուրբաթ Ստամբուլի Չաղլայանի դատարանում տեղի է ունեցել նրանցից 189-ի գործով երկու դատական ​​նիստ։

Դատավարությունը սկսվել է անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում, դատարանի շենքը և հարակից տարածքը ոստիկանության ուժեղացված հսկողության տակ են եղել։ Դատարանի շենքը լի է եղել ձերբակալվածների կողմնակիցներով, այդ թվում՝ ընտանիքի անդամներով, լրագրողների, համալսարանների պրոֆեսորների և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) պատգամավորներով։

Դատարանի փաստաթղթերի համաձայն՝ մեղադրյալներին առաջադրվել են մի շարք մեղադրանքներ, մասնավորապես, «անօրինական հանրահավաքներին և երթերին մասնակցելու» և «ոստիկանության նախազգուշացումներին հակառակ չցրվելու» մեղադրանքներ։

Գործերից մեկը վերաբերում է 99 մարդու, այդ թվում՝ ութ լրագրողի և չորս փաստաբանի, որոնք մեղադրվում են «չարտոնված ցույցին» մասնակցելու և ոստիկանության նախազգուշացումներին հակառակ ցրվելուց հրաժարվելու մեջ։

Լրագրողների թվում են Բյուլենթ Քըլըչը, Յասին Ակգյուլը, Զեյնեփ Քուրայը, Գյոքհան Քամը, Քուրթուլուշ Արըն, Ալի Օնուր Թոսունը, Հայրի Թունչը և Էմրե Օրմանը։ Նրանք ձերբակալվել են ոստիկանական գործողությունների ժամանակ անցյալ ամիս, իսկ նրանցից մի քանիսը մի քանի օրով նախնական կալանքի տակ է պահվել։ Փաստաբան Վեյսել Օքը դատարանին կոչ է արել արդարացնել նրանց։

«Նրանք այնտեղ էին որպես լրագրողներ՝ բողոքի ցույցերը լուսաբանելու համար։ Դրա համար են վարձատրվում»,- ասել է նա դատավորին։

Դատարանը մերժել է արդարացման միջնորդությունը, բայց ավելի ուշ համաձայնել առանձնացնել նրանց գործն ուսանողների գործից։

90 ուսանողներ էլ դատվում են Թուրքիայի Հանրահավաքների և ցույցերի մասին օրենքի ենթադրյալ խախտման համար։ Նրանք ձերբակալվել են Իմամօղլուի ձերբակալությունից հետո Ստամբուլի քաղաքապետարանի դիմաց՝ Սարաչհանե թաղամասում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ։

HRW իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարությամբ խստորեն քննադատել է Թուրքիային՝ խաղաղ ցուցարարներին թիրախավորող «անհիմն» դատավարությունների համար։ Կազմակերպությունը նշել է, որ դատավարությունները զուրկ են անհատականացված ապացույցներից և, կարծես, նախատեսված են ապագա ցուցարարներին վախեցնելու համար։ HRW-ն նաև արձանագրել է ոստիկանության կողմից ենթադրյալ վատ վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ ծեծ, վիրավորանք, նույնիսկ սեռական ոտնձգություններ ձերբակալությունների ընթացքում և դրանից հետո: Առնվազն 30 անձ հաղորդել է նախնական կալանքի ընթացքում բռնության մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի