Լրագրողները պարզել են Ուկրաինայում զոհված 103 հազար ռուս զինվորների անուններ

Լուրեր

09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
Բոլորը

BBC-ի ռուսական ծառայության և Mediazona-ի լրագրողները, կամավորների թիմի հետ համատեղ, բաց աղբյուրների հիման վրա պարզել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 103,275 ռուս զինծառայողների անունները։

Հնարավոր խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ֆոնին ուսումնասիրության հեղինակները նշել են, որ ռազմաճակատում կորուստները չեն նվազել ավելի քան երկու ամիս, ընդհակառակը, աճել են։ Մեկնարկային կետը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի՝ փետրվարի 11-ին Մոսկվա կատարած այցն էր։

Նշվում է, որ այս ընթացքում ռուս զինծառայողների մասին ավելի շատ մահախոսականներ են հրապարակվել, քան մարտական ​​գործողությունների նախորդ երեք ամիսների ընթացքում։ Մասնավորապես, այս տարվա փետրվարին օրական միջինում հրապարակվել է 234 մահախոսական, ինչը մեկուկես անգամ ավելին է, քան 2024 թվականի միջին ցուցանիշները։

Հետազոտողները նշում են, որ հաղորդագրությունների ընդհանուր թիվը չի հավասարվում տվյալ ժամանակահատվածում մահերի թվին։ Հրապարակումների մի մասը (սովորաբար՝ շուրջ 30%), պարզվում է, արդեն մուտքագրված գրառումների կրկնօրինակներ են, իսկ մեկ այլ փոքր մասը բացառվում է ստուգման ընթացքում։ Բացի այդ, որոշ մահախոսականներ հրապարակվում են ուշացումով։

Նշվում է, որ հայտնի զոհերի 25%-ը կամավորներ են (16%-ը՝ գերիներ, 12%-ը՝ մոբիլիզացվածներ)։

«Բոլոր ճանաչված կորուստների 52%-ն այն մարդիկ են, ովքեր կապված չեն եղել բանակի հետ Ուկրաինայում պատերազմի սկզբում»,- ասվում է լրագրողների ուսումնասիրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի