«Արցախում 48 ընտանիքի կողմից թալանված 467 մլն դոլարն ենք պահանջում». մի խումբ արցախցիների բողոքի ակցիան և Սամվել Շահրամանյանի արձագանքը

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը

Այսօր մի խումբ արցախցիներ հավաքվել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց և Սամվել Շահրամանյանից պահանջում էին քայլեր ձեռնարկել, որ վերադարձվի Արցախում՝ ըստ իրենց պնդման, 48 ընտանիքի կողմից թալանված 467 մլն դոլարը։

«Ամբողջ թալանը չենք կարող իմանալ, որովհետև մենք լիազորված չենք, բայց մենք ահռելի մի մասը տեսել ենք փաստաթղթերում, որը ներկայացված է Դատախազություն։ Որոշ դրվագներում քրեական վարույթ կա նախաձեռնված, որոշ դրվագներ դեռ նախաքննության փուլում են։ Մենք գիտենք, որ հիմնական գումարները գնացել են կոնկրետ ուժերի ներկայացուցիչներին, որոնք նաև Սամվել Շահրամանյանին բերել են դրել նախագահ»,- ասաց Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը, որը գլխավորում էր բողոքի ակցիան։

Նրա խոսքով, այսօր իրենք այստեղ պահանջում են հանդիպում Սամվել Շահրամանյանի հետ, քանի որ արցախցիներից շատերը գնացել են Գլխավոր դատախազություն, տեսել՝ դուռը փակ է, հիմա եկել են այստեղ, որ իրենց գլխավորը գնա բոլորի անունից խոսի.

«Կամ դուրս արի ասա՝ ո՞նց ես այս ժողովրդի հոգսերը քաշում, կամ, եթե չես կարողանում, մենք ենք քեզ ասում՝ ինչ անես։ Իջնում ես Դատախազություն ու ժողովրդի անունից ասա՝ էդ թալանած փողերի դատաիրավական պրոցեսներն արագացնեն, որպեսզի թալանած փողերը վերադարձնեն ժողովրդին ու արցախցիներին»։

Ակցիայի մասնակցիները պնդում էին, որ քաղաքական ոչ մի կողմնորոշում չունեն և հավաքվել են սոցիալական հարցեր հնչեցնելու. «Հեսա, որ սոցիալական աջակցությունից զրկվենք, էս պահին Հայաստանում ապրող մարդիկ կանգնելու են աղքատության առաջ, պետք է մեզ աջակցեն։ Շահրամանյա՛ն, մեզ հետ դուրս արի փողոց»։

Կարճ ժամանակ անց Սամվել Շահրամանյանն դուրս եկավ ներկայացուցչության շենքից.

«Ես էլ եմ կողմ, որ այդ թալանը պետք է վերադարձվի մեր ժողովրդին և այդ նպատակով դեռ 2023 թ. նոյեմբերի 8-ին իմ կողմից համապատասխան գրություն է գրվել ՀՀ գլխավոր դատախազին, որի հիման վրա հարուցվել է համապատասխան քրեական գործ: Ես հրավիրվել եմ հարցաքննության, եղել եմ վկայի կարգավիճակով։ Այդ ժամանակ առգրավվել են Ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները։ Մինչև 1,000 դրամ իրենք գիտեն, թե ինչ է կատարվել Արցախում այդ հիմնադրամում։ Այդ քրեական գործի շրջանակում նաև Արցախի պետական պաշտոնյաներ են հարցաքննվել, այդ թվում՝ հենց հիմնադրամի տնօրենը։ Վերջերս իրավապահ մարմիններին հորդորել ենք ակտիվացնել այդ ուղղությամբ տարվող գործողությունները»,– ասաց նա։

Շահրամանյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունն է ստանձնել սոցիալական բոլոր հարցերի պատասախանատվությունը․

«Մենք չունենք որևիցե հնարավորություն՝ ազդելու այդ հարցերի վրա, մշակելու, հաստատելու։ Մեր բոլոր հնարավորություները մենք օգտագործել ենք, որ տեղ հասցնենք, որ ժողովուրդը գտնվում է շատ ծանր վիճակում։ Եվ դադարեցնելով այս 50 000-ականները՝ հայտնվելու ենք փողոցներում»,- նշեց Շահրամանյանը։

Լրագրողները հարց բարձրացրին՝ եղե՞լ են չարաշահումներ Ներդրումային հիմնադրամում և արդյո՞ք այս պահին գումար կա, Շահրամանյանը պատասխանեց.

«Ներդրումային հիմնադրամը տեղափոխվելուց հետո չի գործում: Խոսքը Արցախում տեղի ունեցած գործողությունների մասին է, ներդրումային հիմնադրամը, հենց դրա համար է ստեղծվել, որպեսզի տրամադրի գումարներ ներդրումներ իրականացնելու համար։ Հիմա բոլորին մեղադրում են թալանի մեջ, բայց դա պետք է ստանա իրավական գնահատական։ Ինձ մոտ եկած այդ մարդիկ որևիցե մեղադրանք իմ ուղղությամբ չեն հնչեցրել: Ես ուզում եմ դիմել նաև մեր ժողովրդին, որպեսզի ճշմարտությունը իմանան, տարբեր քննարկումներ է գնում, որ Արցախի նախագահ ապրում է դղյակներում, ունի բիզնեսներ, տաքսի սերվիսներ, գազի զապրավկաներ է ձեռք բերել: Այս ամեն ինչը ճշմարտությանը չի համապատասխանում»։

Լրագրողները հարց բարձրացրին՝ ակցիայի մասնակիցների կողմից հիշատակվող 48 ընտանիքի կողմից իրականացված թալանի մասին պնդումն իրականությանը համապատասխանո՞ւմ է.

«Այս ամենը շահարկումներ են և հաշվի առնելով տեղահանումից հետո նման շահարկումների քանակը, մենք դիմել ենք դատախազություն, որպեսզի տա իրավական գնահատական, ի վերջո, հանրությանը տեղյակ լինի, թե ովքեր են այդ մարդիկ: Այս պահին չի կարելի ասել, ովքեր են թալանել, մինչև չլինի դատավարություն: Ես տեղյակ չեմ, չեմ կարող տալ իրավական գնահատական, դա պետք է տա իրավապահ համակարգը»,- ասաց Շահրամանյանը:

Անդրադառնալով իրեն վերագրվող խոշոր գումարներին և դղյակներին՝ Շահրամանյանը հայտարարեց, թե ինքն ապրում է Երևանում 2012 թվականին իր կողմից ձեռք բերված 60 քմ մակերեսով 2 սենյականոց բնակարանում՝ հինգ հոգանոց ընտանիքով։

Կա՞ ճնշում իշխանությունների կողմից իր և արցախցիների նկատմամբ, Շահրամանյանն ընդգծեց.

«Բռնի տեղահանումից հետո մենք մինչև այսօր իշխանության ներկայացուցիչների հետ որևէ առնչություն չունենք. եթե դուք դա համարում եք ճնշում, ուրեմն կա ճնշում: Ես գտնում եմ՝ մեզ հետ պետք է հաշվի նստել: Բոլոր խնդիրները՝ սոցիալական, ունեն իրենց լուծումները, և մենք պատրաստ ենք այդ լուծումների շրջանակներում նաև աջակցել Հայաստանի կառավարությանը։ Այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար , սա անթույլատրելի է»։

Անդրադառնալով Սոֆիա գնալու և Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններին, Շահրամանյանը նշեց, որ Արցախը երբեք չի խուսափել ուղիղ բանակցություններից.

«Արցախի նախագահը եղել է Արայիկ Հարությունյանը և մենք քննարկել ենք Սոֆիա գնալու հարցը Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, և տվել ենք դրական պատասխան։ Բացի դրանից 15 օր անց եղել է Բրատիսլավիայում հանդիպելու առաջարկ, որը մենք ընդունել ենք և մեր պատվիրակությունը գնել էր տոմսերը այնտեղ գնալու, բայց Ադրբեջանը մերժել է»։

Ի վերջո, Շահրամանյանն ակցիայի մասնակիցների հետ կգնա՞ Գլխավոր դատախազություն, այս հարցին Շահրամանյանը դրական պատասխան տվեց, սակայն շեշտեց՝ ոչ այս պահին, հաջորդ հանդիպման ժամանակ կքննարկեն իրավիճակը և հարկ եղած դեպքում կգնան Դատախազություն։

Ռոզա Վարդանյան