Վաշինգտոնը լավատեսորեն է տրամադրված ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի հարցում․ ԱՄՆ փոխնախագահ

Լուրեր

08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
Բոլորը

Միացյալ Նահանգները լավատեսորեն է տրամադրված, որ կարող է վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ 24 ժամվա ընթացքում երկրորդ հանդիպման ընթացքում, գրում է Reuters-ը։

Վենսը հինգշաբթի Մելոնիին հանդիպել էր Վաշինգտոնում, ինչից հետո նրանք երկուսով մեկնել են Իտալիայի մայրաքաղաք՝ Զատկի տոներից առաջ։

«Ես ուզում եմ վարչապետին տեղեկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցած որոշ բանակցությունների մասին, նույնիսկ վերջին 24 ժամվա ընթացքում, կարծում ենք, մի քանի հետաքրքիր բաներ ունենք հաղորդելու։ Քանի որ բանակցությունները շարունակվում են, ես չեմ կանխորոշի դրանք, բայց մենք լավատես ենք և հույս ունենք, որ կարող ենք ավարտել այս դաժան պատերազմը»,- ասել է Վենսը լրագրողներին։

Այսօր ավելի վաղ էլ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը կհրաժարվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի միջնորդության փորձերից, եթե մի քանի օրվա ընթացքում հստակ նշաններ չլինեն, որ համաձայնության կարելի է հասնել։

Հիշեցնենք, որ Մելոնին հինգշաբթի Վաշինգտոնում հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նույն օրը Փարիզում հանդիպում էին անցկացրել Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և նրա եվրոպացի դաշնակիցների ներկայացուցիչները։ Թրամփն էլ հայտարարել էր, որ առաջիկայում որոշակի տեղեկատվություն է սպասում Մոսկվայից։

Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, սակայն այս զրույցի արդյունքում որևէ կարևոր պայմանավորվածության մասին չի հաղորդվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի