ԱՄՆ-ը կհրաժարվի ուկրաինական խաղաղության ջանքերից, եթե առաջընթաց չլինի. Ռուբիո

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի օրում կհեռանա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրի կնքման ջանքերից, եթե հստակ նշաններ չլինեն, որ գործարքը հնարավոր է կնքել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Մենք չենք պատրաստվում շարունակել այս ջանքերը շաբաթներով և ամիսներով: Այսպիսով, մենք պետք է շատ արագ որոշենք հիմա, և ես խոսում եմ մի քանի օրերի մասին, դա հնարավո՞ր է, թե՞ ոչ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում», – ըստ Reuters-ի, նշել է Ռուբիոն` Փարիզում Եվրոպայի և Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

Հիշեցնենք, որ Փարիզում նախօրեին անցկացվեցին ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի բանակցությունները։ Վաշինգտոնը հայտարարել էր, որ փարիզյան բանակցություններում ներկայացրել է Ուկրաինայում «կայուն և երկարատև խաղաղության ուրվագծերը»։ Կիևը կայացած հանդիպումը որակել է` «կառուցողական և դրական»։ 

Ամերիկյան կողմից Փարիզ էին ժամանել պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը և հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ 

Քիթ Քելլոգը X սոցիալական ցանցում հրապարակել է լուսանկար Ումերովի և Երմակի հետ և հանդիպումներն անվանել է` «բավական արդյունավետ»։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թեմի Բրյուսը հայտարարել է, որ Վաշինգտոնը բոլոր կողմերին ներկայացրել է «ամուր և երկարատև խաղաղության ուրվագծեր»՝ առանց մանրամասների։