Բաքվում շինծու գործերով նիստում Արցախի նախկին նախագահները Խոջալուի դեպքերի մասին խոսել են

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօրվա նիստին դարձյալ քննարկվել են, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ ադրբեջանական թեզերը։

Հայ գերիները պատասխանել են պետական մեղադրողների հարցերին։ Մասնավորապես, հարցերի է պատասխանել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։ Նա նշել է, թե «Խոջալուի դեպքերի» ժամանակ Լեռնային Ղարաբաղը ղեկավարել է Արթուր Մկրտչյանը, իսկ զինվորականներին՝ «Կոմանդոս» անունով հայտնի Արկադի Տեր-Թադևոսյանը, որը զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ հայկական զինված ուժերում, իսկ նորաստեղծ ինքնապաշտպանության ուժերի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր։

«Ես դեմ եմ բոլոր պատերազմներին։ Բայց եթե դա տեղի ունենա, պատերազմի օրենքները պետք է պահպանվեն»,- ասել է Արկադի Ղուկասյանը։

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն էլ հայտարարել է, որ ինքը չունի «Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ մանրամասն և համապարփակ տեղեկատվություն»։ Նա ասել է, որ լսել է նախկին Խորհրդային բանակի 366-րդ մոտոհրաձգային գնդի մասնակցության մասին, և որ Սեյրան Օհանյանը, որը հետագայում դարձել է Հայաստանի պաշտպանության նախարար, ծառայել է այդ գնդում։

Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն էլ ասել է, որ այդ դեպքերի ժամանակ եղել ԼՂ պատգամավոր։

Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն իր հերթին նշել է, որ ինքը «Խոջալուի օկուպացիայի մասնակից չի եղել»։

«Այս գործողությանը մասնակցել են տարբեր խմբեր», – ասել է նա։

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ «Խոջալուի դեպքերը» համարում է Առաջին Ղարաբաղյան պատերազմի ամենամեծ ողբերգությունը։ Նա պնդել է, որ Արցախում գործողության մասին որևէ քննարկում չի եղել։

«Օրինակ, Շուշիի գործողության մասին մի քանի գրքեր են գրվել։ Հետևաբար, մենք գիտենք, թե ովքեր են մասնակցել դրան և ինչպես է դա տեղի ունեցել։ Խոջալուի գործողության մասին որևէ քննարկում չի եղել։ Այդ ժամանակ գլխավոր զորահրամանատարն Արկադի Տեր-Թադևոսյանն էր։ Հավանաբար, Խոջալուի ռազմական գործողություններն իրականացվել են նրա հանձնարարությամբ և նրա համաձայնությամբ»,- ըստ ադրբեջանական աղբյուրների՝ ասել է Հարությունյանը։

Ավելի ուշ դատարանը քննարկել է «Մեմորիալ» մարդու իրավունքների կենտրոնի զեկույցը 1992 թվականի փետրվարի 25-26-ին Խոջալու գյուղի օկուպացիայի ընթացքում, իբր, տեղի ունեցած «մարդու իրավունքների զանգվածային խախտումների» վերաբերյալ։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է ապրիլի 24-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի