Թուրքիան շահագործման է հանձնել առաջին տեղական արտադրության կապի արբանյակը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Թուրքիայի առաջին տեղական արտադրության կապի արբանյակը՝ Türksat 6A-ն, շահագործման է հանձնվել։ Արարողության ժամանակ ունեցած ելույթում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է արբանյակի մշակման առաջընթացը՝ ընդգծելով նման տեխնոլոգիաների արտադրության կարևորությունը՝ առանց արտաքին աղբյուրներից կախվածության։ Նա ասել է, որ անցյալ տարվա հուլիսին ԱՄՆ-ի Քանավերալ հրվանդանում SpaceX-ի կենտրոնից Falcon 9 հրթիռով տիեզերք ուղարկված Türksat 6A-ի բոլոր փորձարկումները հաջողությամբ ավարտվել են։

«Մենք հիմա վայելում ենք մեր արբանյակը շահագործման հանձնելու ուրախությունը։ Հուսով եմ, որ Türksat 6A-ն օգտակար կլինի մեր երկրի և ազգի համար»,- ասել է Էրդողանը մայրաքաղաք Անկարայում կազմակերպված արարողության ժամանակ։

Բացատրելով, որ Türksat-ի կողմից շահագործվող կապի արբանյակների թիվը հասել է վեցի, իսկ տիեզերքում Türksat 6A արբանյակի ժամանման հետ մեկտեղ, որը ծառայություններ կմատուցի առնվազն 15 տարի, Türksat 6A արբանյակի ընդհանուր թիվը տիեզերքում հասել է 10-ի, Էրդողանը նշել է, որ նոր գեոստացիոնար կապի արբանյակը կապահովի արտակարգ կապի ծառայություններ, մասնավորապես, հեռուստատեսային հեռարձակում լայն ծածկույթի գոտում։

«Türksat 6A-ի շնորհիվ, որը մենք մշակել ենք ավելի քան 80% ներքին արտադրության մակարդակով, Թուրքիան դարձել է այն 11 երկրներից մեկը, որոնք կարող են արտադրել սեփական կապի արբանյակներ»,- ասել է նա։

Ըստ Էրդողանի՝ հասել են այն մակարդակին, որ կարող են մրցակցել միջազգային մասշտաբով, հնարավորություն ունեն ստեղծելու ազգային արբանյակային ապրանքանիշը և հիմնելու ազգային տիեզերական ընկերություն։

«Մենք ավելի ենք ամրապնդել մեր արտահանման հնարավորությունները։ Բացի SpaceX-ի հետ համատեղ հետազոտություններ անցկացնելուց՝ տիեզերանավի արձակման գործընթացը կառավարվել է նաև Türksat-ի կողմից»,- նշել է Թուրքիայի նախագահը։

2024 թվականի հուլիսի 9-ին տիեզերք արձակված Türksat 6A-ն ուղեծիր է հասել դեկտեմբերի վերջին և փետրվարին ավարտել իր առաջին փորձնական հեռարձակումը։

Թուրքական առաջին տեղական արբանյակի նախագծմանը և արտադրությանը մասնակցել են տեղի առաջատար ընկերությունները, այդ թվում՝ Թուրքական ավիատիեզերական արդյունաբերությունը (TAI), պաշտպանական և տեխնոլոգիական հսկա «Ասելսանը», ինչպես նաև Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհուրդը (TÜBITAK):

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի