18 Սեպտեմբեր 2024 | 10:55
ՄՊՀ-ն երկու տնտեսավարողի կողմից «LEE» ապրանքային նշաններով շոկոլադե կոնֆետների իրացումը որակել է շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումներով անհատ ձեռնարկատերեր Մկրտիչ Մկրտչյանի և Մակի Մուրատյանի կողմից «LEE» բառը պարունակող ապրանքային նշանների օգտագործումը որակվել է որպես շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն, որի համար նրանց նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։ Հանձնաժողովն արձանագրել է, որ «LEE Chocolate» կոնֆետները ներմուծվել, ՀՀ-ում իրացվել և հայ սպառողին հայտնի են 2005-2006 թվականներից, արտադրվում …