Սա հերթական ձախողումն է ՀՀ իշխանությունների և, մասնավորապես, դիվանագիտության. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Միակ հիմնավորումը, որ ԱԳ նախարարը բերեց, որ մեզ անհրաժեշտ է խաղաղություն, դա բխում է ՀՀ-ի շահերից։ Այսինքն՝ Ադրբեջանն ինչ պարտադրել է, այս իշխանությունները համաձայնեցրել են։ Հիմա այս իշխանությունները շանտաժի են ենթարկում ՀՀ ժողովրդին և համայն հայությանը, …

