Կոնդի վերակառուցման մրցույթում հաղթող չի ընտրվել. Ավինյանը հորդորեց ներդրողներ գտնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոնդ թաղամասի վերակառուցման մրցութային գործընթացում հաղթող չի ընտրվել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցեց քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։

«Չի արձանագրվել մի հայեցակարգ, որն ամբողջությամբ բավարարում է հանձնաժողովի պահանջներին։ Ներկայում իրականացվում է աշխատանք՝ առկա հայեցակարգերի և այլ ճարտարապետական լուծումների համադրմամբ՝ նպատակ ունենալով մշակել ամբողջական մի նոր հայեցակարգ։ Այն պետք է անցնի մասնագիտական քննարկումներ, որից հետո հնարավոր կլինի խոսել դրա գործնական կիրառման, ներդրողների ներգրավման և Կոնդի վերակառուցման նախագծի հաջորդ փուլերի մասին»,- ասաց Թևանյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց, որ գործընթացը մեկնարկել է դեռևս այն ժամանակ, երբ ինքը զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը։ «Ենթադրվում էր, որ ծրագիրը կավարտվի մեկ տարվա ընթացքում, սակայն մինչ օրս մրցութային գործընթացի հաղթող չենք ունեցել։ Պետք է դասեր քաղել, թե ինչպես չանել գործընթաց, հասկանալ՝ ի՞նչն է սխալ եղել, որ 4 տարի միջազգային մրցույթ ենք իրականացրել, և նույնիսկ հաղթող չունենք։ Անընդհատ խոսում ենք մրցութային ընթացակարգով անելու մասով, բայց տեսնում ենք, որ շատ դեպքերում դա լավագույն լուծումը չէ»,- նշեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։