Կոնդ թաղամասի վերակառուցման մրցութային գործընթացում հաղթող չի ընտրվել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցեց քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։ «Չի արձանագրվել մի հայեցակարգ, որն ամբողջությամբ բավարարում է հանձնաժողովի պահանջներին։ Ներկայում իրականացվում է աշխատանք՝ առկա հայեցակարգերի և այլ ճարտարապետական լուծումների համադրմամբ՝ նպատակ ունենալով մշակել ամբողջական մի նոր հայեցակարգ։ Այն պետք է անցնի մասնագիտական քննարկումներ, որից հետո …

