Ինչ նոր ունեցվածք է ձեռք բերել Տարոն Մարգարյանը 2024 թվականին

Լուրեր

18.02.2026 | 23:28
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
18.02.2026 | 23:18
«Koreez–Telcell–Physmath» համագործակցությունը ստանում է ռազմավարական բնույթ
18.02.2026 | 23:04
Երևանում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
18.02.2026 | 22:52
14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
18.02.2026 | 22:39
ՀՀ դեսպանը Վիեննայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը
18.02.2026 | 22:26
Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը
18.02.2026 | 22:10
Մոսկվայում ի պաշտպանություն Telegram-ի հանրահավաք անցկացնելու դիմում է ներկայացվել
18.02.2026 | 21:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.02.2026 | 21:42
Հանրապետության նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
18.02.2026 | 21:28
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանում ռազմական միջամտությանը
18.02.2026 | 21:15
Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները 4 ամիս անց վերադարձել են մոր մոտ
18.02.2026 | 21:00
ՀՀ-ում ԱԲ կենտրոնի ստեղծումը լուրջ քայլ է․ աշխարհին կարող ենք գրավել ՏՏ-ում խելացի լուծումներով. Հովիկ Մուսայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 20:49
Վաղը «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը
18.02.2026 | 20:43
Գոռ Մանվելյան. Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար
18.02.2026 | 20:30
Դեպի նոր ընտրություն՝ չկատարված խոստումների բեռով. ի՞նչ պատկեր է սոցիալական ոլորտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի պաշտոնյաները յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 31-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով պետք է ներկայացնեն իրենց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը։ Գործընթացն արդեն սկսվել է և ցածր ու միջին օղակի շատ պաշտոնյաներ արդեն ներկայացրել են իրենց հայտարարագրերը։ Երկրի ղեկավար կազմը, սակայն, դեռ չի շտապում հաշվետու լինել, թե ինչ ունեցվածք է կուտակել նախորդ տարվա ընթացքում։ Factor.am-ը հետևում է հայտարարագրերին և կլուսաբանի, թե բարձրաստիճան պաշտոնյաներն ինչ են ձեռք բերել և որքան են հարստացել 2024 թվականին։

Պատգամավորների շարքում առաջիններից մեկը, որ արդեն ներկայացրել է գույքի և եկամուտների հայտարարագիր, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանն է։ Ապօրինի ծագում ունեցող գույքի գործով անցնող Մարգարյանի ունեցվածքն անցած տարվա ընթացքում առանձնապես չի փոխվել։ Իր հայտարարագրում նա նշել է միայն 1 անշարժ գույք՝ 2007 թվականին Ջերմուկում գնված հասարակական նշանակության շինություն, իսկ Ավանի հայտնի առանձնատունը Մարգարյանը շարունակում է միայն օգտագործել․ հայտարարագրում այն ներկայացված է որպես «90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք»։

Նկատենք, որ թե՛ Ջերմուկի շինությունը, թե՛ Ավանի առանձնատունը դատական գործով բռնագանձման ենթակա գույքի ցանկում են։

Տարոն Մարգարյանը շարունակում է վարել 2007 թվականին գնված MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։ Պատգամավորը չունի որևէ թանկարժեք իր, արժեթուղթ, բաժնեմաս կամ պարտատոմս, նաև չունի բանկային ավանդ։ Վարկեր ևս չունի։

Նա կանխիկ ունի միայն 3,5 մլն դրամ, իսկ բանկային հաշիվներին՝ 800 դոլար, 800 եվրո, 17 հազար ռուբլի և 1 մլն դրամ։
Ինչպես և նախորդ տարի՝ 2024 թվականին ևս Տարոն Մարգարյանի եկամտի աղբյուրը միայն Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է եղել՝ 9,5 մլն դրամ, որի չափը նախորդ տարվա համեմատ գրեթե չի փոփոխվել։

Տարոն Մարգարյանի կնոջ՝ Գոհար Սարգսյանի հայտարարագրում 1 տարում որևէ փոփոխություն չի եղել․ ինչպես 2023-ին, այնպես էլ 2024 թվականին նա ունեցել է միայն 10 հազար ռուբլի բանկային հաշվին և 1 մլն դրամ կանխիկ գումար։

Մարգարյանի ընտանիքի որևէ այլ անդամ գույքի և եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2022 թվականի դեկտեմբերի 27‑ին պահանջ է ներկայացրել դատարան՝ Տարոն Մարգարայնից, նրա հետ փոխկապակցված 6 անձից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Ավան վարչական շրջանում գտնվող 6 բնակելի տուն, 1 հասարակական նշանակության տարածք, Ջերմուկ քաղաքում գտնվող 1 ամառանոց, 2 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեք, որը կազմում է 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամ, 1 իրավաբանական անձում մասնակցության միջին շուկայական արժեք, Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ և 3 շարժական գույքերի միջին շուկայական արժեքներ. 853 մլն 402 հազար 782 դրամ, որից 755 մլն 154 հազար 928 դրամը՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ և 98 մլն 247 հազար 854 դրամ: Դատարանը դեռևս շարունակում է գործի քննությունը։

Գայանե Խաչատրյան