«Ես բան չեմ ասում, եկեք ինքներդ կտեսնեք». Տեղի համայնքապետը՝ ադրբեջանական կողմի կրակոցների մասին

Լուրեր

15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
Բոլորը

Առավոտից տեղեկություններ են տարածվում, որ այս գիշեր ևս մոտ մեկ ժամ անդադար կրակոցներ են լսվել Սյունիքի մարզի Խնածախ գյուղում։ Factor.am-ի հետ զրույցում Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցն ուղիղ չպատասխանեց՝ կրակոցներ եղե՞լ են գյուղի ուղղությամբ.

«Ես բան չեմ ասում, եկեք ինքներդ մեկ օր մնացեք ու կտեսնեք, միայն զանգել հարցնելով չի»։

Մեր այն դիտարկմանը, որ նման դեպքերը պետք է հանրայնացվեն, քանի որ զուգահեռ ադրբեջանական կողմի հետ քննարկվում է խաղաղության համաձայնագիրը, Ղուլունցը պատասխանեց.

«Էլի եմ ասում՝ եկեք ինքներդ տեսեք։ Որ իմանաք՝ ի՞նչ եք անելու, դիտորդների թի՞վն եք ավելացնելու»։

Factor․am-ը փորձեց կապ հաստատել նաև Պաշտպանության նախարարության հետ, սակայն մեր զանգերն ու նամակներն անպատասխան մնացին։

Նշենք, որ հակառակորդը տևական ժամանակ է կրակոցներ է արձակում Սյունիքի մարզի տարբեր բնակավայրերի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր գյուղի մշակույթի տունը։

 

Ռոզա Վարդանյան