Պենտագոնի ղեկավարը՝ սկանդալի կենտրոնում․ նա կնոջ, եղբոր և անձնական փաստաբանի հետ Signal-ի չաթում քննարկել է հութիներին հարվածելու պլանները

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Եմենում հութիների դիրքերին հարվածելու ծրագրերը քննարկել է Signal մեսենջերի չաթում, որում եղել են կինը, եղբայրը և անձնական փաստաբանը։ Այս մասին գրում է The New York Times-ը` վկայակոչելով իր աղբյուրներին, փոխանցում է Current time-ը։

Հաղորդվում է, որ Հեգսեթը «Defense | Team Huddle» չաթը ստեղծել է հունվարին՝ նախքան պաշտպանության նախարար դառնալը։ Բացի կնոջից ու եղբորից՝ խմբում եղել է նրա շրջապատից շուրջ տասը մարդ։ Չաթը ստեղծելիս Հեգսեթն օգտագործել է իր անձնական հեռախոսահամարը։ Նա շարունակել է օգտվել այս չաթից նույնիսկ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։

Լրատվամիջոցը նշում է, որ Հեգսեթը չաթում կիսվել է այնպիսի տեղեկություններով, ինչպիսիք են, օրինակ, Եմենում հութիներին թիրախավորող F/A-18 Hornet-ների թռիչքների ժամանակացույցը։ Հեգսեթի եղբայրն աշխատում է Պենտագոնում, սակայն նրա կինը՝ Fox News-ի նախկին պրոդյուսեր Ջենիֆեր Հեգսեթը, գերատեսչությունում պաշտոնյա չէ։ Պարզ չէ՝ արդյո՞ք նրանք հասանելիություն ունեն գաղտնի տեղեկատվության։

CNN-ը և Reuters-ը նույնպես, հղում անելով աղբյուրներին, հաստատել են, որ Հեգսեթը կնոջ, եղբոր և փաստաբանի հետ չաթում տեղեկատվություն է հրապարակել հութիներին հարվածելու մասին։

Հիշեցնենք, որ մարտի վերջին The Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատմել էր, թե ինչպես է նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության թիմը նրան ներառել գաղտնի չաթում, որտեղ քննարկվել են Եմենի հութիների դեմ հարվածները։ Նրա խոսքով՝ քննարկումը տեղի է ունեցել Signal մեսինջերում,որը թույլ է տալիս փոխանակել կոդավորված հաղորդագրություններ։ Չաթում 18 մարդ է եղել, այդ թվում՝ Փիթ Հեգսեթը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Սիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը։

Ավելի ուշ Մայքլ Ուոլցն ընդունել էր իր պատասխանատվությունը Եմենում Միացյալ Նահանգների ռազմական հարվածները քննարկելու նպատակով Signal-ում չաթ ստեղծելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի