Վատիկանը հրապարակել է Հռոմի պապի կտակը․ նա խնդրում է իրեն հուղարկավորել Մարիա Մաջորե բազիլիկում՝ առանց որևէ հատուկ զարդարանքի

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վատիկանը հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ 2022 թվականի հունիսի 29-ով թվագրվող կտակը, որում ցուցումներ են նրա թաղման վերաբերյալ որպես Պապական մեծ բազիլիկ հայտնի Սանտա Մարիա Մաջորե տաճարում։

Ֆրանցիսկոս պապ կտակում հայտնել է վերջին ցանկությունները, որոնք վերաբերում են միայն թաղման վայրին։

«Իմ ամբողջ կյանքի ընթացքում՝ և՛ որպես քահանա, և՛ եպիսկոպոս ծառայության ընթացքում ես միշտ վստահել եմ ինձ մեր Տիրոջ Մորը՝ Սուրբ Կույս Մարիամին։ Այդ պատճառով ես խնդրում եմ, որ իմ մահկանացու աճյունը հանգչի՝ սպասելով Հարության օրվան, Սանտա Մարիա Մաջորե Պապական տաճարում»,- նշել է Հռոմի պապը։

Նա խնդրել է, որ իր գերեզմանը պատրաստվի Պողոսյան մատուռի (Salus Populi Romani մատուռ) և Բազիլիկի Սֆորցա մատուռի միջև գտնվող կողային միջանցքի թաղման խորշում, ինչպես ցույց է տրված կից հատակագծում։ Դամբարանը պետք է լինի գետնի վրա, պարզ, առանց որևէ հատուկ զարդարանքի, միայն մեկ գրությամբ՝ Ֆրանցիսկոս։

«Թաղման նախապատրաստման ծախսերը կծածկվեն բարերարի կողմից տրամադրված գումարով, որը ես կազմակերպել եմ Սանտա Մարիա Մաջորեի Պապական տաճարին փոխանցելու համար։ Ես այդ հարցի վերաբերյալ անհրաժեշտ հրահանգներ եմ տվել Լիբերիայի բազիլիկի արտակարգ հանձնակատար կարդինալ Ռոլանդաս Մակրիչկասին»,- նշել է Ֆրանցիսկոս պապը՝ հավելելով, որ «իր կյանքի վերջին հատվածը նշանավորող տառապանքը նվիրում է Տիրոջը՝ աշխարհի խաղաղության և ժողովուրդների միջև եղբայրության համար»։

Հիշեցնենք, որ Վատիկանը նախօրեին էր հայտնել Հռոմի պապի մահվան մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի