Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրենի տեղակալ Նիշա Բիսվալի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնումը՝ ընդգծելով տնտեսական աճի տեսանկյունից աջակցությունը մասնավոր հատվածի զարգացմանը: Նիշա Բիսվան ներկայացրել է կորպորացիայի աջակցության հիմնական գործիքները և …