Մասկը պատրաստ է հեռանալ կառավարական աշխատանքից, քանի որ հոգնել է ձախ քաղաքական ուժերի հարձակումներից․ WP

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երբ Իլոն Մասկը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայեցին բոլոր դաշնային աշխատակիցներին շաբաթական էլեկտրոնային նամակներ ուղարկել՝ թվարկելով հինգ նվաճումներ, նրանք զգուշացրին դաժան հետևանքների մասին. դա չկատարելը կհանգեցնի հրաժարականի։ Մասկն էլեկտրոնային նամակներն անվանել է հաշվետվողականության միջոց, որն անհրաժեշտ է աշխատակիցներին գոնե «իմպուլս» տալու համար։ Այս մասին ասվում է The Washington Post-ի անդրադարձում։

Նշվում է, որ փետրվարի 22-ին Մասկի՝ բոլոր դաշնային աշխատակիցներին ուղղված հրահանգից ընդամենը երկու օր անց կառավարության մարդկային ռեսուրսների բարձրաստիճան պաշտոնյաների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ Անձնակազմի կառավարման գրասենյակը հայտարարել է, որ նախաձեռնությունը կամավոր է, և դրա չկատարումը չի համարվի հրաժարական։ Այս մասին է վկայում լրատվամիջոցի տրամադրության տակ հայտնված էլեկտրոնային նամակը։ Նամակում ասվում է, որ OPM-ի ղեկավարները ճեպազրույցի ժամանակ ասել են, որ գործակալությունը մտադիր չէ որևէ բան անել աշխատակիցների ուղարկած հաղորդագրությունների վերաբերյալ, ինչը հետագայում խաթարել է Մասկի ջանքերը։

Քանի որ միլիարդատերը պատրաստվում է լքել կառավարությունն այս տարվա վերջին, և նրա ազդեցությունը, կարծես, նվազում է, հակասական ուղերձներն ու շփոթմունքը հանգեցրել են կանխատեսելի արդյունքի։

Այս ամսվա դրությամբ՝ գործակալություններն ունեն էլեկտրոնային նամակներին պատասխանելու վերաբերյալ անհամապատասխան քաղաքականություն, նշել են լրատվամիջոցի աղբյուրները։ Որոշ դաշնային գործակալություններ դադարեցրել են հաղորդագրությունների պահանջը։ Սպիտակ տան խոսնակը հրաժարվել է մեկնաբանել, թե քանի գործակալություն է դեռևս էլեկտրոնային նամակներ պահանջում։ Մասկը չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։

Իլոն Մասկն էլեկտրոնային փոստի պահանջի մասին հայտարարել էր փետրվարին՝ շաբաթ օրվա կեսօրին, DOGE Service-ի  կողմից կառավարության կրճատման և ծախսերի կրճատման իր արշավի մեկնարկից ընդամենը մի քանի շաբաթ անց։ Միլիարդատերն այդ ժամանակ ասել էր, որ ենթարկվում է Թրամփի հրահանգներին՝ ավելի «ագրեսիվ» լինել դաշնային աշխատուժի նկատմամբ։

Լրատվամիջոցը նշում է, որ անհասկանալի է, թե երբ Մասկը կհեռանա կառավարությունից. սպասվում է, որ նրա՝ որպես հատուկ պետական ​​ծառայողի կարգավիճակը կավարտվի մայիսի վերջին:

Ըստ հրապարակման՝ միլիարդատերը պատրաստ է հեռանալ, քանի որ հոգնել է դիմադրելուց այն ամենին, ինչը համարում է ձախակողմյան քաղաքական ուժերի տհաճ և անբարոյական հարձակումների շարք։ Նա կարծում է, որ իր հեռանալը չի ​​նվազեցնի DOGE-ի՝ իր գաղափարի ուժը կամ աշխատանքը, ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը՝ նշելով, որ DOGE-ի թիմի անդամներն արդեն աշխատում են տասնյակ դաշնային գործակալություններում:

Վարչակազմը DOGE-ը համարում է որպես դանդաղաշարժ բյուրոկրատիան արագ վերակառուցելու օրինակ։

«Ոչ ոք չի կարող ասել, որ DOGE-ը պատմական հաջողության չի հասել։ Արդյունքները խոսում են իրենց մասին»,- ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան՝ անանունության պայմանով խոսելով ներքին քննարկումների մասին։

DOGE-ը ստեղծվել է 2025 թվականի հունվարին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։ Գերատեսչության առաքելությունն է՝ կրճատել պետական ​​ծախսերը և վերակառուցել դաշնային գործակալությունները։ Մասկը դրա ղեկավարն է։ Գերատեսչության ագրեսիվ քաղաքականությունը քննադատության է ենթարկվել պետական ​​ծառայողների զանգվածային կրճատումների պատճառով։ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել է, որ գոհ է Մասկի աշխատանքից, սակայն կոչ է արել ավելի մեղմ լինել, և որ «կարևոր է պահպանել լավագույն և ամենաարդյունավետ մարդկանց»։ Մասկի՝ որպես հատուկ պետական ​​ծառայողի պաշտոնավարման ժամկետը պաշտոնապես լրանալու է մայիսի 30-ին՝ նրա նշանակումից 130 օր անց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի