Պուտինը մեկնաբանել է Սումիին հասցված ռուսական հրթիռային հարվածները

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ուկրաինայի Սումի քաղաքին հասցված հարվածը, որի հետևանքով զոհվել է 35 մարդ։ Պուտինի հայտարարության տեսանյութը հրապարակել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի թղթակից Պավել Զարուբինը, փոխանցում է Meduza-ն։

Պուտինը խոսել է Սումիի մասին՝ քննարկելով ուկրաինական կողմի առաջարկը՝ ձեռնպահ մնալ քաղաքացիական օբյեկտներին հարվածելուց։ Նրա խոսքով՝ այս առաջարկը «պետք է պարզել» և «պետք է վերլուծել»։ Նա չի բացառել, որ դա «ուսումնասիրության առարկա է», այդ թվում՝ երկկողմանի հիմունքներով։

«Ինչ վերաբերում է քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներին չհարվածելու առաջարկին, ապա դա պետք է պարզել։ Օրինակ՝ բոլորը լավ գիտեն մեր զինված ուժերի կողմից Սումիի համալսարանի կոնգրես-կենտրոնի վրա հարձակման մասին։ Քաղաքացիական օբյե՞կտ է։ Քաղաքացիական է։ Սակայն այնտեղ տեղի ունեցել Կուրսկի մարզում հանցագործություններ կատարածների պարգևատրություն՝ թե՛ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների, թե՛ ազգայնականների։ Սրանք այն մարդիկ են, որոնց մենք հանցագործներ ենք համարում, ովքեր պետք է արժանի հատուցում ստանային սահմանամերձ շրջանում, այդ թվում՝ Կուրսկում իրենց արածների համար։ Եվ նրանք ստացան այն, դա արվեց հենց նրանց պատժելու համար։ Ռեժիմն օգտագործում է այս քաղաքացիական օբյեկտները»,- հայտարարել է Պուտինը։

Նա խոսել է նաև Ռուսաստանի կողմից քաղաքացիական թիրախներին ուղղված այլ հարվածների մասին։

«Մեր զինված ուժերը հարված են հասցրել Օդեսայի մարզում գյուղատնտեսական անգարներին, բայց այնտեղ Կիևի իշխանությունները, արտասահմանյան կուրատորների հետ համատեղ, փորձել են կազմակերպել ոչ միայն արտադրություն, այլև նոր հրթիռային համակարգի փորձարկում։ Ահա թե որտեղ է հարվածը հասցվել։ Այսպիսով, սա քաղաքացիական օբյե՞կտ է, թե՞ ոչ։ Այն քաղաքացիական էր, բայց օգտագործվել է ռազմական նպատակներով»,- ասել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ի առավոտյան ռուսական զորքերը Սումիի կենտրոնին հարվածել էին երկու «Իսկանդեր-Մ» հրթիռներով, զոհվել էր 35 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։ Հաջորդ օրը տեղի ռազմական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Արտյուխը հայտարարել էր, որ հրթիռային հարվածի օրը քաղաքում նախատեսված էր ուկրաինացի զինվորների պարգևատրման արարողություն։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսնկին դրանից հետո պաշտոնից հեռացրել էր Արտյուխին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի