Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը` Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ։ Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։
Հիշեցնենք՝ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ Մոլդովայում ավարտին մոտեցող առաջնությունում երկամարտի 450 կգ արդյունքով դառնալով ոսկե մեդալակիր:
Առանձին վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է ոսկե մեդալներին: Պոկում վարժությունում Լալայանը ցույց է տվել 210 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում փոքր ոսկե մեդալին արժանացել է 240 կգ արդյունքով:
Այսպիսով Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտել է երկամարտի 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալով: Հայաստանի թիմի կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն ավելի վաղ արժանացել էր նաև 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը՝ երկամարտում ցույց տալով 411 կգ արդյունք (185+226 կգ):
Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են 73 կգ քաշային Գոռ Սահակյանը (153+185 կգ), 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը (158+185 կգ) և 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը (181+215 կգ): Տղամարդկանց պայքարում երկամարտի բրոնզե մեդալները նվաճել են 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը (124+151 կգ) և 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը (173+203) կգ արդյունքով:
Այսօր ավելի վաղ ԵԱ-ում իրենց ելույթներն ավարտել են նաև կանանց հավաքականի ներկայացուցիչները:
Գերծանր քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Մերի Թումասյանը երկամարտի 214 կգ (98+116) արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ջուլիետա Ավանեսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 80 կգ և 86 կգ կշռող ծանրաձողերը, սակայն հրում վարժությունում հրաժարվել է հետագա պայքարից մեջքի վնասվածքի պատճառով:
Կանանց հավաքականի անդամները Մոլդովայում ավարտված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 3 արծաթե մեդալ են նվաճել: Եվրոպայի փոխչեմպիոններ են հռչակվել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը (85+117 կգ), 76 կգ քաշային Աննա Ամրոյանը (100+131 կգ) և 87 կգ քաշային Լիանա Գյուրջյանը (106+140 կգ):
Հայաստանի տղամարդկանց հավաքականը ԵԱ-ում հանդես է եկել Փաշիկի Ալավերդյանի գլխավորությամբ: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է: