ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) կողմից դաշնային դրամաշնորհային համաձայնագրի դադարեցման առնչությամբ «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի» (RFE/RL) նախագահ և գործադիր տնօրեն Սթիվեն Կեպուսը հայտարարություն է տարածել․ ««Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի» դրամաշնորհային համաձայնագրի չեղարկումը հսկայական նվեր կլինի Ամերիկայի թշնամիների համար։ Իրանի այաթոլլաները, Չինաստանի կոմունիստ առաջնորդները, ինչպես նաև Մոսկվայի և Մինսկի ավտոկրատները մեծ ուրախությամբ կդիմավորեն RFE/RL-ի գործունեության դադարեցումը 75 տարի …

