Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության մեկնարկին մնացել է 15 օր․ Հյուսիսային պողոտայում ազդադարվել է հետհաշվարկը

Լուրեր

28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
Բոլորը

Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը մնացել է 15 օր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը Հյուսիսային պողոտայում այսօր ազդադարել են առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնության առթիվ: Նա նաև հաջողություն է մաղթել մրցաշարի մասնակիցներին և կազմակերպիչներին` նշելով. «Կարատեի Եվրոպայի մեծահասակների հոբելյանական՝ 60-րդ առաջնության անցկացումը վստահվել է Հայաստանին, ինչը մեծ պատիվ է: Հերթական անգամ մեր երկիրը մարզական խոշոր միջոցառում կանցկացնի, որը կնպաստի աշխարհի սպորտային քարտեզում Հայաստանի տեսանելիության բարձրացմանը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ արևելյան մարտարվեստները բավական մեծ մասսայականություն են վայելում պատանիների շրջանում, և կարատե մարզաձևից խոշոր միջազգային մրցաշարի անցկացումը կնպաստի մարզաձևի առավել տարածմանն ու զարգացմանը:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի խոսքով՝ առաջնության նախապատրաստական աշխատանքները մեծ թափով են ընթանում. ամեն ինչ գրեթե պատրաստ է Եվրոպայի հոբելյանական առաջնության անցկացման համար:

«Մարզչական շտաբը ևս իր առջև դրված խնդիրը լիարժեք կատարում է»,- ասել է Վազգեն Հարությունյանը՝ հաջողություն մաղթելով մարզիկներին ու մարզիչներին:

Նա նաև նշել է՝ սա մեծ փորձառություն կլինի 2027 թվականին Հայաստանում կայանալիք կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությանն ընդառաջ, որն իր ծավալով և մասնակիցների քանակով շուրջ երկու անգամ գերազանցելու է մեծահասակների առաջնությանը:

Մայիսի 7-11-ը Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցեն շուրջ 54 երկրի ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ: Եվրոպայի 60-րդ առաջնությունը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: