ԱՄՆ-ը և Թուրքիան առաջիկա օրերին կքննարկեն մաքսատուրքերի հարցը

Լուրեր

08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտարարել է, որ Անկարան առաջիկայում ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններ է անցկացնելու կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում, գրում է Անադոլուն։

«Առաջին շփումներն արդեն իսկ կայացել են, առաջիկա օրերին դրանք կանցկացվեն նախարարական մակարդակով»,- ասել է Բոլաթը։

Բոլաթը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մաքսատուրքերը բարձրացնելու որոշումը և այլ երկրների կողմից ձեռնարկված պատասխան միջոցները հսկայական «փոշու ամպ» են ստեղծել համաշխարհային տնտեսությունում։

«Կարծում ենք՝ երկուսս էլ արժանի չենք և չենք սպասում 10% մաքսատուրքի։ Սակայն այս պահին բանակցությունները ԱՄՆ-ի հետ կվարենք փոխըմբռնմամբ, դրական միջավայրում, կառուցողական ձևով»,- նշել է թուրք նախարարը։

Բոլաթն ասել է, որ կարևոր են այն հարցերը, թե ինչպես կազդի համաշխարհային առևտրի զարգացումը մյուս երկրների վրա, ինչպես նաև՝ ինչպես կազդի այդ իրավիճակն այդ երկրների հետ Թուրքիայի առևտրի վրա։

«Այս բաժինը նույնքան կարևոր է, որքան Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունները, և մենք պատրաստվում ենք այս պահին։ Մենք թույլ չենք տա, որ Թուրքիան դառնա պահեստ, որտեղ ապրանքներ կբեռնաթափվեն, հատկապես, մրցակից երկրներից, մենք վճռական ենք այս հարցում։ Մենք կօգտագործենք համաշխարհային առևտրի կանոններով մեզ տրված բոլոր լիազորությունները։ Իրականում, շատ դժվար ժամանակներ են Առևտրի համաշխարհային կազմակերպության համար, քանի որ միակողմանի որոշումները լուրջ վնաս են հասցրել աշխարհում գործող բազմակողմ կանոնների վրա հիմնված համակարգին։ Մենք հույս ունենք, որ համաշխարհային աճի և համաշխարհային առևտրի առումով երկրների միջև կհաջողվի փոխզիջման հասնել՝ առանց այս անորոշության չափազանց բարձր գնի, և որ առևտուրը կշարունակի մնալ համաշխարհային տնտեսական աճի շարժիչ ուժը»,- նշել է թուրք պաշտոնյան։

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքն այս շաբաթ ԱՄՆ է մեկնելու։ Այցի ընթացքում նա հանդիպումներ է ունենալու վարկային գործակալությունների, ներդրողների և ամերիկյան ընկերությունների հետ՝ քննարկելու մատակարարման շղթաները Թուրքիա տեղափոխելու հարցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե իր երկիրն ավելի պակաս կազդվի «սաստիկ փոթորկից», որը, ըստ նրա, սպառնում է տասնյակ երկրների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «փոխադարձ» մաքսատուրքերի ուժի մեջ մտնելուց հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի